World Cup 2022. Տիտեն հեռանում է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն, Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Խորվաթիայից կրած պարտությունից հետո (1-1, 4-2՝ 11-մ)  հայտնել է, որ հեռանում է ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, հաղորդում է TNT Sports-ը:

61-ամյա մասնագետը  գլխավորում է 2016 թվականից:

Նրա գլխավորությամբ Բրազիլիան 2 անգամ դուրս է եկել Մունդիալների քառորդ եզրափակիչ փուլ: 2018 թվականին Տիտեի թիմը քառորդ եզրափակիչում պարտվվել էր Բելգիային: