World Cup 2022. Գարեթ Սաութգեյթ. «Անգլիան պատրաստ է Ֆրանսիայի դեմ խաղին»

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում կայանալիք Ֆրանսիայի դեմ խաղի մասին:

«Խաղում ամենակարևորն ինձ համար կլինի մեր մտածելակերպը: Իհարկե, մենք տակտիկապես պատրաստ կլինենք: Այս հանդիպմանը ես պետք է տրամադրության տակ ունենամ այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք կկարողանան ընդունել մարտահրավերը:

Սա այն է, ինչը մենք պետք է ապացուցենք մարդկանց: Մենք մի քանի փայլուն երեկոներ ենք անցկացրել և հաջորդ խաղը միշտ ամենակարևորն է: Մենք պատրաստ ենք այս խաղին»,- Սաութգեյթի խոսքը մեջբերում է The Sun-ը:

Անգլիա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: