«Ռոման» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել թիմի կիսապաշտպանին

Իտալական «Ռոման» ցանկանում է երկարաձգել թիմի  կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի պայմանագրի ժամկետը:

Football Italia-ն հայտնում է, որ կողմերը շուտով կսկսեն բանակցությունները այդ նպատակով:

«Ռոման» պատրաստ է երկարաձգել իտալացու գործող պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

Կողմերի միջև գործող պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: