Լուիս Էնրիկեն կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է փոխարինել Դիեգո Սիմեոնեին Մադրիդի «Ատլետիկոյում», հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն, Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարությունը արդեն կապ է հաստատել իսպանացի մասնագետի հետ։

Լուիսը մրցաշրջանի ավարտին կարող է գլխավորել, նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի գլխավոր մարզիչը կհեռացվի, եթե մրցաշրջանի երկրորդ հատվածում թիմը ձախողվի: