«Մանչեսթեր Յունայթեդի» բժիշկը կլքի ակումբը

«Մանչեսթեր Յունայթեդի» բժիշկ Սթիվ ՄաքՆալլին 16 տարի աշխատելուց հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից, հայտնում է The Athletic-ը:

ՄակՆալլին պաշտոն կզբաղեցնի անգլիական պրոֆեսիոնալ ֆուտբոլում մրցավարների պատրաստման համար պատասխանատու մարմնում:

ՄակՆելլին հունվարի վերջին պաշտոնապես կլքի «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ակումբում նա աշխատել է որպես ֆուտբոլային բժշկության և սպորտային գիտությունների ղեկավար։