Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Կատարում ընթացող ԱԱ-2022-ի Իսպանիայի հավաքականի ցուցադրած խաղի մասին։
«Նրանցից տարբեր արդյունքներ էինք սպասում, չնայած այն հանգամանքին, որ թիմը երիտասարդ է:
Լուիս Էնրիկեի համար լավագույն պահը չէ. վերջին հանդիպումից առաջ նա արդեն քննադատության էր ենթարկվում: Պատկերացրեք, թե ինչ է կատարվում հիմա»,- մարզչի խոսքերը մեջբերում է AS-ը։