«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հաստատել է ակումբի հետաքրքրությունը «Ատլետիկոյի» հարձակվող Մաթեուս Կունյայի և պաշտպան Ֆելիպեի նկատմամբ։
«Կունյա՞ն։ Մենք բանակցությունների գործընթացում ենք։ Մենք ունենք մի քանի տարբերակներ, և բոլորն էլ մատչելի են:
Մենք դեռ սիրում ենք Ֆելիպեին, բայց պետք է աստիճանաբար լուծենք հարցերը»,- Լոպետեգիի խոսքերն է մեջբերում El Larguero-ն։