Իսպանական «Սևիլիան» կրկին հետաքրքրված է «Թոթենհեմի» հարձակվող Լուկաս Մոուրայով, հայտնում է Fichajes-ը։
30-ամյա բրազիլացին այս մրցաշրջանում ուժեղ մրցակցություն է ունեցել «Սփըրսի» ճամբարում:
«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին դիմել է ակումբի ղեկավարությանը և խնդրել ամեն գնով ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները։