«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի աստղ Էրլինգ Հոլանդը դժգոհ է ԱՊԼ-ում «քաղաքայինների» ներկայիս տեղից։
«Մենք լավ դիրքում ենք, մենք շատ ուժեղ ելույթներ ենք ունեցել, բայց առաջնությունում երկրորդն ենք: Եվ այսպես չենք ուզում ավարտել։
Մենք պետք է պայքարենք, որպեսզի վերադառնանք առաջին հորիզոնական, քանի որ մենք ունենք մի քանի դժվար խաղեր տարբեր մրցաշարերում և ցանկանում ենք հաղթել բոլորում»,- հարձակվողի խոսքերն է մեջբերում The National News-ը: