ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է ԱԱ-2022-ի 1/4-րդ եզրափակիչի Հոլանդիայի դեմ խաղի մասին։
«Բոլորս գիտակցում ենք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում, այս խաղում ֆավորիտ չկա։ Մենք պետք է կենտրոնանանք այս հանդիպման վրա։
Կարող ենք հաղթել և դուրս գալ կիսաեզրափակիչ, կարծում եմ կստացվի այդ ամենը մեզ մոտ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Ole-ն։