«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը հայտարարել է, որ ակումբում իրեն շատ ավելի շատ են քննադատում, քան ազգային հավաքականում:
«Ակումբում ինձ ավելի խիստ են դատում։ Ամեն ինչ վերլուծված է։ Ամեն փոխանցում, ամեն բաց թողած գոլ։
Հիմնական մեղավորը միշտ նույնն է՝ կենտրոնական պաշտպանը»,- Մագուայրի խոսքերն է մեջբերում Utd Plug-ը։