World Cup 2022. Կարլո Անչելոտին նշել է, ԱԱ-2022-ի գլխավոր ֆավորիտին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին նշել է, ԱԱ-2022-ի գլխավոր ֆավորիտին։

«Իմ կարծիքով գլխավոր ֆավորիտը դա Բրազիլիայի հավաքականն է, նրանք կախարդական ֆուտբոլ են ցուցադրում։

Նաև շատ հետաքրքիր է դիտել Անգլիա – Ֆրանսիա հանդիպումը, այնտեղ լուրջ պայքար է լինելու», – մարզչի խոսքերը մեջբերում է goal-ը։

Նշենք, որ դեկտեմբերի 9-ին ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչում Բրազիլիան կմրցի Խորվաթիայի հետ, իսկ Անգլիա – Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին։