Հոլանդիայի հավաքականի և ՊՍՎ-ի հավաքականի ֆուտբոլիստ Կոդի Գակպոն կրկին արձագանքել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին լուրերին։
«Ես ոչինչ չեմ լսել «Մանչեսթեր Յունայթեդից»: Եթե առաջարկ ստանամ, կմտածեմ ու Աստծո օգնությամբ վերջնական որոշում կկայացնեմ։
Ես մտածում էի այս ակումբ տեղափոխվելու մասին ամռանը, բայց գործարքը չկայացավ, և դրանից հետո ես ոչինչ չեմ լսել»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է goal-ը: