Հայտնի է Հարի Քեյնի ապագան «Թոթենհեմում»

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ամենայն հավանականությամբ չի տեղափոխվի Մյունխենի «Բավարիա», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Այս պահին բանակցություններ չկան, իսկ ԱԱ-ի ժամանակ, իհարկե, այս իրավիճակը չի փոխվի»,- հայտնել է լրագրողը։

Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։