Հանս-Դիտեր Ֆլիկը կոնֆլիկտ է հրահրել Գերմանիայի հավաքականում

Կատարում շարունակվող Մունդիալի ժամանակ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի կողմնակալության պատճառով թիմի ճամբարում կոնֆլիկտ է բռնկվել:

Bild-ի հավաստմամբ, ազգային հավաքականի ֆուտբոլիստները բաժանվել են երկու ճամբարի՝ քանի որ մի մասը հասկանում էր մարզչի որոշումները, իսկ մյուսները ոչ:

Այսպիսով մարզիչը սկսել է թիմի մեկարկային կազմը ընտրել ելնելով անձնական նախընտրություններից:

Հիշեցնենք, որ 57-ամյա գերմանացի մասնագետը 2019-2021 թվականներին գլխավորել էր «Բավարիան»: Գերմանացիները երկրորդ Մունդիալն անընդմեջ դուրս չէին եկել խմբից: