«Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կտեղափոխվի ԱՊԼ

«Չելսին» հետաքրքրված է «Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի ծառայություններով:

Աղբյուրի տեղեկություններով՝ լոնդոնյան ակումբը համաձայնության է եկել 24-ամյա ֆրանսիացու հետ պայմանագրի շուրջ։

Հիշեցնենք, որ հունիսին հարձակվողը երկարաձգել էր պայմանագիրը ներկայիս ակումբի հետ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Այս մրցաշրջանում Նկունկուն «Լայպցիգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 11 խաղում դարձել է 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։