«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը ապաքինվել է վնասվածքից և վերադարձել է թիմի հետ մարզումներին։ Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցում։
Կոլումբիացին վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի՝ «Արսենալի» դեմ խաղում (2:3) և դրանից հետո չի խաղացել։
2022/23 մրցաշրջանում Դիասը ակումբի կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։