Անգլիայի հավաքականի դարպասապահ Ջորդան Պիկֆորդը խոսել է ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի հետ սպասվող խաղի մասին։
«Ֆրանսիան աշխարհի գործող չեմպիոնն է, նրանք ունեն Մբապպե և այլ հիանալի ֆուտբոլիստներ, նրանց քառորդ եզրափակիչում հաղթելը հիանալի ձեռքբերում կլինի ցանկացած թիմի համար:
Այնուամենայնիվ, նրանք պետք է զգուշանան Անգլիայի հավաքականից, քանի որ մենք նույնպես շատ ուժեղ կազմ ունենք»,- ասել է Պիկֆորդը: