«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին պատրաստ է հունվարին թույլ տալ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին հեռանալ ակումբից, հայտնում է Daily Mail-ը:
Էմերին, մտադիր չէ Կոուտինյոյին պահել ակումբում, և պատրաստ է քննարկել նրա տրանսֆերը առաջիկա ձմռանը:
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա բրազիլացին ակումբի կազմում 13 խաղում գոլ չի խփել:
Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո: