Էրիկ տեն Հագ. «Այդ ամենն արդեն անցյալում է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն առաջին անգամ խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ ակումբից հեռանալու մասին։

«Նա գնացել է, և դա այժմ անցյալում է: Հիմա մենք անհամբերությամբ ենք նայում՝ նայելով ապագային»,- մարզչի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Նշենք, որ այժմ ֆուտբոլիստը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։