Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր «Ալ Նասր» հնարավոր տեղափոխության մասին

Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերքել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր» տեղափոխության մասին լուրերը:

«Ալ Նասր» տեղափոխությու՞ն, ոչ դա ճիշտ չէ»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Record-ը:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Կրիշտիանուն 2,5 տարվա պայմանագիր կկնքի ակումբի հետ՝ տարեկան մոտ 200 միլիոն եվրո աշխատավարձով:

Հավելենք, որ նոյեմբերին Ռոնալդուն խզել էր պայմանագիրը անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում: