Մյունխենի «Բավարիան» նոր պայմանագիր կառաջարկի թիմի գերմանացի վինգեր Ջամալ Մուսիալային:
«Մենք Ջամալի գործակալին հայտնել ենք, որ շատ գոհ ենք նրանից: Ցանկանում ենք Մունդիալի ավարտից հետո՝ քննարկել համագործակցությունը շարունակելու հնարավորությունը»,- գերմանական ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն:
19-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրած 31 խաղում խփել է 12 գոլ, կատարել 12 գոլային փոխանցում: