«Բարսելոնան» հետաքրքրված է «Արսենալի» եզրային հարձակվող Գաբրիել Մարտինելիի ծառայություններով։
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, կատալոնական ակումբը հետևում է 21-ամյա ֆուտբոլիստի խաղին ԱԱ-2022-ում:
Նա կարող է դառնալ «Բարսելոնայի» ամառային տրանսֆերային նպատակը, եթե նոր պայմանագիր չկնքի լոնդոնյան ակումբի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» կազմում անցկացրած 20 խաղում եզրային հարձակվողը դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: