Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը հայտնում է, որ «Լիվերպուլը» ֆավորիտ է «Բորուսիայի» 19-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի տրասֆերի համար պայքարում։
Հայտնի է, որ Բելինգեմների ընտանիքը նախընտրում է, որ Ջուդը կարիերան շարունակի «Լիվերպուլում»։
Մադրիդի «Ռեալ» կիսապաշտպանի տեղափոխությունը գրեթե անհնար է, քանզի մադրիդյան ակումբը պատրաստ չէ նրա համար վճարել 150 միլիոն եվրո։
Սա հենց այն գումարն է, որը գերմանական ակումբը պահանջում է Ջուդի տրանսֆերի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա կենտրոնական կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում «Բորուսիայի» կազմում անցկացրած 22 խաղում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Անգլիայի հավաքականի կազմում ԱԱ 2022-ում անցկացրած 4 խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։