World Cup 2022. Պելեի դուստրը խոսել է հոր առողջական վիճակի մասին

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեի դուստրը՝ Ֆլավիան, խոսել է հոր առողջական վիճակի մասին:

«Սխալ է ասել, որ հայրս գտնվում է տերմինալ փուլում՝ պալիատիվ խնամքի տակ։ Դա սուտ է, վստահեք մեզ:

Իհարկե, մի օր դա տեղի կունենա, բայց հիմա նման անհանգստության ժամանակը չէ»,- Ֆլավիայի խոսքը մեջբերում է Globo Esporte-ն։

Ավելի վաղ հայտնել ենք որ քիմիոթերապիան չի օգնում Պելեին և նա մահամերձ է: