ԱԱ-2022-ի G խմբի երրորդ տուրում Սերբիայի հավաքականը մրցեց Շվեյցարիայի, իսկ զուգահեռ խաղում Կամերունը՝ Բրազիլիայի հետ:
Սերբիա – Շվեյցարիա հանդիպումը գոլառատ ստացվեց: Շվեյցարիայի ընտրանին համառ պայքարում կարողացավ հաղթել մրցակցին՝ 3:2 հաշվով, իսկ Կամերունի հավաքականը անակնկալ հաղթանակ տոնեց Բրազիլիայի նկատմամբ՝ 1:0 հաշվով:
Այսպիսով` Բրազիլիան ու Շվեյցարիան վաստակեցին 6-ական միավորով: Լատին-ամերիկացիներն առաջին տեղը զբաղեցրեցին խփած և բաց թողած գնդակների համեմատաբար լավ տարբերության շնորհիվ:
Սերբիա – Շվեյցարիա 2:3 (2:2)
0:1 – Շերդան Շաքիրի (20)
1:1 – Ալեքսանդր Միտրովիչ (26)
2:1 – Դուշան Վլահովիչ (35)
2:2 – Բրիլ Էմբոլո (44)
2:3 – Ռեմո Ֆրոլեր (48)
Կամերուն – Բրազիլիա 1:0 (0:0)
1:0 – Վենսան Աբուբակար (90+2)