Լիոնել Մեսսին կարող է կարիերան շարունակել Ամերիկյան ակումբում

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին կարող է տեղափոխվել «Ինտեր Մայամիի»: Այս մասին հայտնում է The Times-ը։

Ամերիկյան ակումբը վստահ է, որ արգենտինացու հետ պայմանագիր կկնքի ԱԱ-2022-ից հետո։ Եթե ​​կողմերը համաձայնության գան, Մեսսին կդառնա MLS-ի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։