Կրիշտիանու Ռոնալդուն տպավորիչ ցուցանիշ է գրանցել ԱԱ-ում

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 100 հարված է կատարել ԱԱ-ում: Վիճակագրությունը հաշվարկված է 1966 թվականից։

37-ամյա հարձակվողը ԱԱ-ում հանդես է գալիս 2006 թվականից։ Ռոնալդուի 100 հարվածներից ութն ավարտվել են գոլերով: Աշխարհի բոլոր առաջնություններում ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման։

Նշենք, որ ֆուտբոլիստը հինգ անգամ մասնակցել է ԱԱ-ին։