Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հաջիմե Մորիյասուն խոսել է Իսպանիայի ընտրանու նկատմամբ Կատարում ընթացող Մունդիալի E խմբի վերջին տուրում տարած հաղթանակի (2-1) և ազգային թիմի հաջորդ նպատակի մասին:
«Շնորհակալ եմ մեր բոլոր երկրպագուներին և՝ հայրենակիցներիս, աջակցության համար։ Ձեր շնորհիվ մենք կարողացանք հաղթել այս դժվարին խաղում։
Ուրախ եմ, որ կարողացա բոլորին պարգևել այս հաղթանակը: Մեր հաջորդ նպատակը քառորդ եզրափակիչ դուրս գալն է»,- ճապոնացի մասնագետի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: