Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ասել է, թե ում է համարում պատմության լավագույն ֆուտբոլիստ:
«Իմ կարծիքով՝ Մարադոնան պատմության լավագույն ֆուտբոլիստն է։ Մեսսին նույնպես հիանալի ֆուտբոլիստ է, բայց ես կարծում եմ, որ Դիեգոն լավագույնն է»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Խորվաթիայի հավաքականի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ խորվաթները Կատարում ընթացող Մունդիալում դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 5-ին կմրցեն Ճապոնիայի հավաքականի հետ: