Իտալական «Միլանի» ներկայացուցիչները բանակցում են Ռաֆայել Լեաոյի գործակալի հետ

Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ռաֆայել Լեաոն պատրաստ է երկարաձգել պայմանագրի ժամկետն իտալական «Միլանի» հետ, որի կազմում այս պահին խաղում է: Այս մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Դանիել Լոնգոն:

Լեաոյի որոշումից հետո «Միլանի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել Լեաոյի գործակալ Ժորժե Մենդեշի հետ:

23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժաամկետը կավարտվի 2024 թվականի հունիսի 30-ին:

Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղում դարձել է 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: