«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը խոսել է Չեմպիոնների Լիգայում խաղալու ցանկության մասին։
«Հարյուր տոկոսով ցանկանում եմ խաղալ Չեմպիոնների Լիգայում. Վերջին երկու-երեք տարիներին ես խոսում եմ այս մասին։
Ես անընդհատ աճում եմ և զգում, որ իսկապես ցանկանում եմ շարունակել առաջընթացը:»,- ասել է կիսապաշտպանը։
Ընթացիկ մրցաշրջանում Ռայսը «Վեսթ Հեմի» կազմում 20 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: