World Cup 2022. Նեյմարի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն կա

Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարը կարող է բաց թողնել Կատարում ընթացող Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի մեկնարկը ոտքի վնասվածքի պատճառով:

Լրագրող Ադրիեն Գրենյեն գրում է, որ Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբը չի ցանկանում ռիսկի դիմել:

Բրազիլացի հարձակվողը վնասվածք էր ստացել Սերբիայի հավաքականի դեմ G խմբի առաջին տուրի խաղում (2-0):

Նեյմարը հարկադրված բաց էր թողել Շվեյցարիայի (1-0) դեմ երկրորդ տուրի հանդիպումը, նա նաև չի մասնակցի Կամերունի դեմ խմբային փուլի վերջին խաղին (դեկտեմբերի 2):