«Մանչեսթեր Սիթին» չի ցանկանում բաց թողնել Նատան Ակեին

«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ հունվարին այլ ակումբ բաց թողնել պաշտպան Նատան Ակեին:

Ինչպես հայտնում է The Athletic-ը՝ մանչեսթերյան ակումբը ցանկանում է թիմում պահել 26-ամյա ֆուտբոլիստին՝ չնայած այն հանգամանքին, որ «Վեսթ Հեմը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում նկատմամբ։

Ակեն «քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2020 թվականի օգոստոսից։