Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է բաց թողնել ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին հանդիպումը Թունիսի հավաքականի դեմ։ Այս մասին հայտնում է Lequipe-ը։
Աղբյուրի համաձայն, 23-ամյա հարձակվողը կոճի ցավերից է տառապում։ Եռագույնների մարզչական շտաբը Մբապպեի՝ հանդիպմանը մասնակցելու վերջնական որոշումը կկայացնի մոտակա ժամերի ընթացքում։
Հարկ է նշել, որ Մբապպեն երեք գոլ է խփել ԱԱ-2022-ում։