«Այաքսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Մուհամեդ Կուդուսը, ով Գանայի հավաքականի կազմում հանդես է գալիս ԱԱ-2022-ում, հայտնվել է եվրոպական մեկ այլ թոփ-ակումբի ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Fichajes-ը, Լոնդոնի «Չելսին» հույս ունի 22-ամյա աֆրիկացուն իրենց շարքերը բերելու վրա: Բացի «թոշակառուներից», Կուդուսի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» և ՊՍԺ-ն։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո, իսկ «Այաքսի» հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։