Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» ակումբում, հայտնում է marca-ն:
Աղբյուրի համաձայն, ակումբը ուսումնասիրում է 37-ամյա պորտուգալացու հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը: Ֆուտբոլիստին կառաջարկեն պայմանագիր՝ երկու տարի ժամկետով։
Նշենք, որ Նոյեմբերի 22-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիրը խզելու մասին։