Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականը պատրաստվում է Կոստա-Ռիկայի դեմ Կատարում ընթացող Մունդիալի E խմբի վերջին՝ երրորդ տուրի խաղին:
Բունդեսթիմի պաշտոնական էջը հայտնել է, որ գերմանացիների վերջին մարզումը բաց են թողել պաշտպաններ Թիլո Կեհրերը և Դավիդ Ռաումը, կիսապաշտպան Լեոն Գորեցկան: Նրանք մարզվել են անհատական ծրագրով:
Հիշեցնենք, որ Գերմանիա – Կոստա-Ռիկա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: