Պաշտոնական. «Արսենալի» նախկին պաշտպան Կոլո Տուրեն անգլիական ակումբ գլխավորեց

Լոնդոնի «Արսենալի» նախկին պաշտպան, Կոլո Տուրեն ստանձնել է Չեմպիոնշիփը ներկայացնող «Ուիգանի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերի միջև կնքվել է 3,5 տարվա պայմանագիր: Մինչև այս 41-ամյա մարզիչը աշխատում էր «Լեսթերի» մարզչական շտաբում:

Չեմպիոնշիփի 21 տուրից հետո «Ուիգանը» 23 միավորով 22-րդն է:

Կոլո Տուրեն կարիերայի ընթացքում  խաղացել է նաև անգլիական «Մանչեսթեր Սիթիում» ու «Լիվերպուլում», շոտլանդական «Սելթիկում»: