Լուի վան Գալի գլխավորությամբ հոլանդացիները հաղթեցին A խմբում և փլեյ-օֆֆում հանդես գալու իրավունք նվաճեցին: Հոլանդացի մասնագետի գլխավորությամբ նարնջագույններն այսօր 2-0 հաշվով հաղթեցին Կատարին:
71-ամյա մասնագետն Աշխարհի առաջնությունների շրջանակում հոբելյանական՝ 10-րդ խաղն անցկացրեց: Վան Գալն ունի 7 հաղթանակ և 3 ոչ-ոքի, ինչը մարզիչների շարքում լավագույն ցուցանիշն է:
Աշխարհի 2014 թվականին հոլանդացիները վան Գալի գլխավորությամբ դարձան բրոնզե մեդալակիրներ՝ կիսաեզրափակչում պարտվելով արգենտինացիներին, սակայն միայն ետխաղյա 11մ. հարվածաշարում: