Հայտնի է, Քրիստոֆեր Նկունկուի նոր ակումբի անունը

Գերմանական «Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարիերան կշարունակի Լոնդոնի «Չելսիում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

25-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել անգլիական ակումբի համար, պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են:

Ֆրանսիացու տեղափոխության համար «Չելսին» կվճարի 60 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Նկունկուն «Լայպցիգի» կազմում անցկացրած 29 խաղում խփել է 17 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում: