Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման դեռևս չի ապաքինվել վնասվածքից:
Get French Football News-ի հավաստմամբ՝ Կարիմը մարզվում է սահմանափակումներով:
Հիշեցնենք, որ Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունը կմեկնարկի նոյեմբերի 20-ին, իսկ եզրափակիչ խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին:
Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան ընդգրկված է D խմբում, ուր նրա մրցակիցները կլինեն Դանիան, Ավստրալիան և Թունիսը: