ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին փարիզյան ակումբում իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի ընթացիկ Մունդիալի ավարտից հետո։
Ինչպես հայտնում է ֆրանսիական մամուլը, 35-ամյա ֆուտբոլիստը ներկայումս կենտրոնացած է Աշխարհի Առաջնությունում լավ ելույթ ունենալու վրա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին կարող է տեղափոխվել ՄԼՍ։ Բանակցությունները կարող են սկսվել Մունդիալի ավարտից հետո։