Կատարում ընթացող Մունդիալի G խմբի երկրորդ տուրում միմյանց հետ կմրցեն Բրազիլիայի և Շվեյցարիայի հավաքականները: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:
Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը.
Բրազիլիա (4-3-3). Ալիսոն – Էդեր Միլիտաո, Տիագու Սիլվա, Մարկինյոս, Ալեքս Սանդրո – Կազեմիրո, Ֆրեդ, Լուկաս Պակետա – Ռաֆինյա, Վինիսիուս Ժունիոր, Ռիշարլիսոն:
Շվեյցարիա (4-2-3-1). Յան Զոմմեր – Սիլվան Վիդմեր, Մանուել Ականջի, Նիկո Էլվեդի, Ռիկարդո Ռոդրիգես – Ռեմո Ֆրոյլեր, Գրանիտ Ջակա – Ֆաբիան Ռիդեր, Ջիբրիլ Սոու, Ռուբեն Վարգաս – Բրել Էմբոլո:
Հիշեցնենք, որ առաջին տուրում բրազիլացիները 2-0 հաշվով հաղթել էին Սերբիայի հավաքականին, իսկ Շվեյցարիայի հավաքականը նվազագույն հաշվով կամերունացիներին։
