World Cup 2022. Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի ճամբարում համաճարակ է բռնկվել

Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի ճամբարում համաճարակ է բռնկվել: Այս մասին հայտնում է Goal.com-ը:

Ֆուտբոլիստներից երկուսի՝ Անտոնիի և Լուկաս Պակետայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, չնայած որ, նրանք իրենց արդեն նորմալ են զգում ու պատրաստ են մասնակցել Շվեյցարիայի դեմ Կատարում ընթացող աշխարհի առաջնության G խմբի երկրորդ տուրի խաղին, որը կկայանա նոյեմբերի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: