Հայտնի է, թե ով կդառնա Լոնդոնի «Չելսիի» նոր տեխնիկական տնօրենը

Քրիստոֆեր Ուայվելը, ով հոկտեմբերի 7-ին ազատվել էր «Լայպցիգի»  տեխնիկական տնօրենի պաշտոնից, կարիերան կշարունակի «Չելսիում» նույն պաշտոնում:

Ինսայդեր Նիկոլո Շիրան հայտնում է, որ այդ մասին պաշտոնական հայտարարությունը կլինի շուտով:

Վիվելը «Լայպցիգի» տեխնիկական տնօրենն է 2020 թվականից և պատասխանատու է տրանսֆերների և սկաուտինգի համար։