Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասը ցանկանում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ՝ չնայած այն բանին, որ այս մրցաշրջանում քիչ խաղաժամանակ է ստանում, հայտնում է OK Diario-ն:
Դիասը «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականին «Լիոնից»: Հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսին: Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 6 միլիոն եվրո:
Մադրիդյան ակումբի կազմում 29-ամյա դոմինիկացին հաղթել է Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի Սուպերգավաթը, Չեմպիոնների Լիգայում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի Ակումբային Առաջնությունում։