Մեյսոն Գրինվուդի ապագայի մասին նոր տեղեկություններ կան

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը կրկին խախտել է գրավով ազատ արձակման կանոնները հայտնում է BBC-ն։

2022 թվականի հունվարին ֆուտբոլիստին կալանավորել են իր տանը այն բանից հետո, երբ սոցցանցերում հայտնվել են մի շարք լուսանկարներ, որոնք տեղադրվել էին անգլիացու նախկին ընկերուհու կողմից, ով ասում էր, որ իրեն բռնության են ենթարկել: Գրինվուդը կասկածվում է բռնաբարության մեջ:

«Մենք շարունակում ենք հետաքննել ֆիզիկական բռնության դեպքերը։ Բռնաբարության, և կնոջ վրա հարձակման  սպառնալիքների կասկածանքով ձերբակալված 20-ամյա երիտասարդը գրավի գրավի դիմաց կմնա ազատության մեջ»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում։