Լիոնել Մեսսին մոտ է MLS տեղափոխությանը

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտ է Դևիդ Բեքհեմին պատկանող «Ինտեր Մայամիի» հետ պայմանագիր կնքելուն: Այս մասին հայտնում է The Times-ը։

Ամերիկյան ակումբը վստահ է, որ արգենտինացու հետ պայմանագիր կկնքի Աշխարհի առաջնությունից հետո։

Եթե ​​կողմերը համաձայնության գան, Մեսսին կդառնա MLS-ի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Սպասվում է, որ հարձակվողը կմիանա «Ինտերին» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: