«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպան Ալեխանդրո Բալդեի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանական ակումբը մտադիր է ֆուտբոլիստին նոր հինգ տարով պայմանագիր առաջարկել՝ աշխատավարձի բարձրացմամբ։
Նշվում է նաև, որ երիտասարդ ֆուտբոլիստի պայմանագրում հրաժարագինը կարող է հասնել մեկ միլիարդ եվրոյի։